ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի երկխոսության խորացումը հանգեցնում է պաշտպանական ինքնիշխանության կորստի. Լավրով

28 Դեկտեմբերի 2023, 10:08

Քաղաքականություն

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը կգիտակցի ՆԱՏՕ-ի հետ երկխոսության խորացման հետևանքով ազգային պաշտպանության և անվտանգության ոլորտում պետության ինքնիշխանության կորստի սպառնալիքը: Այս մասին ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Հուսով եմ, Երեւանում իրենց հաշիվ են տալիս, որ դաշինքի հետ փոխգործակցության խորացումը հանգեցնում է ազգային պաշտպանության եւ անվտանգության ոլորտում ինքնիշխանության կորստի», — նշել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:

ԱԳ նախարարն ընդգծել է, որ այս տարի Հայաստանը դաշինքի հետ մասնակցել է մի քանի տասնյակ միջոցառումների: Նրա խոսքով՝ հանրապետությունում շարունակվում է զինված ուժերի արդիականացումը ՆԱՏՕ-ի չափանիշներով, իսկ նրա զինվորականները վերապատրաստում են անցնում Հյուսիսատլանտյան դաշինքի որոշ պետություններում:

«Դա չի կարող մեզ անհանգստություն չպատճառել։ Մենք բազմիցս հրավիրել ենք հայ գործընկերների ուշադրությունը, որ ՆԱՏՕ-ի իրական նպատակն է ամրապնդել տարածաշրջանում իրենց դիրքերը, պայմաններ ստեղծել «բաժանիր և տիրիր» սխեմայով մանիպուլյացիաների համար», — հավելել Է Լավրովը։

Արևմտյան երկրները, նրա խոսքով, չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստան և, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկաս, նրանց խնդիրն է դուրս մղել Մոսկվային:

«Այժմ Հայաստանը բախվում է մի շարք մարտահրավերների։ Ընդ որում՝ արևմտյան խաղացողների օգնությամբ նրանց կանգնեցնել չի ստացվի։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հանրապետություն և, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկաս։

Նրանց խնդիրը բոլորովին այլ է՝ հետ մղել Մոսկվային և մյուս տարածաշրջաններին, լարվածության նոր օջախ ստեղծել Բալկաններից, Մերձավոր Արևելքից և Ուկրաինայից հետո», — հավելել Է Լավրովը:

Ընդ որում, ինչպես ընդգծել է ռուսական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը, «բարդ իրավիճակից ելքն ակնհայտ է՝ կատարել Երեւանի, Բաքվի եւ Մոսկվայի եռակողմ պայմանավորվածությունները բարձր մակարդակով»:

Հիմա եթերում