ՆԱՏՕ-ն փորձում է ռազմական օգնության քողի ներքո ամրապնդվել հետխորհրդային տարածքում. Բորտնիկով

16 Հոկտեմբերի 2025, 15:45

Քաղաքականություն

ՆԱՏՕ-ն ընդլայնվում է ԱՊՀ տարածքում՝ բանակի արդիականացման, հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների տեխնիկական հագեցման հարցում օգնելու քողի ներքո։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն, ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Բորտնիկովը Սամարղանդում (Ուզբեկստան) կայացած ԱՊՀ երկրների անվտանգության խորհրդի 57-րդ նիստում:

Նրա խոսքով՝ ԱՊՀ պետությունների անվտանգության և կայունության սպառնալիքները համալիր բնույթ են կրում և նպատակաուղղված բորբոքվում են դրսից։

«ՆԱՏՕ-ի ընդլայնման ընթացքը, որի անմիջական հետևանքը դարձել է ուկրաինական ճգնաժամը, սառեցված չէ։ Այն շարունակվում է հետխորհրդային մյուս պետությունների նկատմամբ՝ բանակի և ռազմական ենթակառուցվածքների արդիականացման, հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների տեխնիկապես հագեցման, մասնագետների պատրաստման հետ կապված օգնության տարբեր նախագծերի քողի ներքո», — նշել է Բորտնիկովը։

Հիմա եթերում