ՆԱՏՕ-ն ձգտում է ամուր գործընկերային հարաբերություններ հաստատել Հայաստանի ու Ադրբեջանի հետ. Ստոլտենբերգ
14 Մարտի 2024, 17:00
Ներկայացվել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի տարեկան զեկույցը։
«ՆԱՏՕ-ն կոչ է անում ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին՝ գոյություն ունեցող տարբեր ձևաչափերի շրջանակներում կառուցողական փոխգործակցության և ընդգծում հումանիտար հարցերի հասցեագրման կարևորությունը: Նմանապես, ՆԱՏՕ-ն ձգտում է պահպանել ավելի ամուր գործընկերային հարաբերություններ երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ զարգացման և անհատապես ընտրված ասոցացման ծրագրերի միջոցով։ ՆԱՏՕ-ն աջակցում է տարածաշրջանի գործընկեր երկրների տարածքային ամբողջականությանը, քաղաքական անկախությանն ու ինքնիշխանությանը», — ասվում է Ստոլտենբերգի զեկույցում։