ՆԱՏՕ-ն միջնորդ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում․ բայց աջակցում է երկարաժամկետ խաղաղությանը․ Ստոլտենբերգ
18 Մարտի 2024, 23:19
ՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում, բայց հանդես է գալիս այդ երկրների միջև երկարաժամկետ խաղաղության օգտին։ Այս մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարաժամկետ խաղաղությունը շատ կարևոր է: Նախօրեին մեր հանդիպման ժամանակ նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը, և ես լիովին աջակցում եմ դրան», — ասել է Ստոլտենբերգը Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ խաղաղության հաստատումը կնպաստի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը։
«ՆԱՏՕ-ն միջնորդ չէ ընթացող բանակցություններում, այլ աջակցում է երկարաժամկետ խաղաղությանը, քանի որ դա շատ կարևոր է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային անվտանգության և կայունության համար, իսկ խաղաղությունը անհրաժեշտություն է ապագա բարգավաճման համար, քանի որ խաղաղ պայմանները նպաստում են տնտեսական զարգացմանը»,- ընդգծել է նա։
Ստոլտենբերգի խոսքով՝ Ադրբեջանը մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին.
«ՆԱՏՕ-ն շատ դաշնակիցներ ունի, և Ադրբեջանը նրանցից մեկն է: Ի դեպ, Ադրբեջանը ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություն չունի, Ադրբեջանը դուրս է բոլոր ռազմական բլոկներից: Սա ինքնիշխան որոշում է, և մենք հարգում ենք այն»,- ասել է նա: