ՆԱՏՕ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի հաշտեցումը և պատրաստ է համագործակցության
09 Օգոստոսի 2025, 16:36
Հյուսիսատլանտյան դաշինքն իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հաշտեցման գործընթացին՝ հայտարարելով երկու երկրների հետ համագործակցության պատրաստակամության մասին: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության ղեկավար Էլիսոն Հարթը։
«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման առաջընթացը և շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խաղաղության հասնելու գործում ունեցած ներդրման համար: Մենք բաց ենք երկու երկրների հետ փոխգործակցության համար», — գրել Է նա X սոցիալական ցանցում։
Հարթը նաև ընդգծել է, որ դաշինքն այդ իրադարձությունները դիտարկում է որպես տարածաշրջանում անվտանգության ամրապնդման կարևոր քայլ: