«Նավասարդ». հայ-իրանական խոհանոցային փառատոն՝ Սյունիքում

03 Օգոստոսի 2023, 09:16

Մշակույթ

Հայաստանն ու Իրանը մշակութային ժառանգությամբ և խոհանոցով շատ նմանություններ ունեն, և այդ ընդհանրությունները տեղ կգտնեն «Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոնում։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

«Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոնը տեղի կունենա Սյունիքի մարզի Սիսիան համայնքում օգոստոսի 10–11–ը։

«Փառատոնը կարեւոր է մշակութային տեսանկյունից, համաշխարհային շուկայում Հայաստանը, Սյունիքի մարզը, Սիսիան համայնքը, Հայաստան-Իրան բարեկամությունը ներկայացնելու շատ լավ միջոց է: Այն նպաստում է տրածաշրջանի, Հայաստանի, Սյունիքի մարզի տնտեսական ակտիվությանը, տնտեսական աճի խթանմանը»,- ընդգծել է Ապրեսյանը:

Փառատոնի ամենակարևոր ծիսական կերակուրը Նավասարդի հարիսան է լինելու։

Հիմա եթերում