Նավթատար տանկերների անցումը Օրմուզի նեղուցով դադարեցվել է

28 Փետրվարի 2026, 19:43

Քաղաքականություն

Տանկերների միջազգային տեղաշարժը վերահսկող համակարգերի տվյալներով՝ Օրմուզի նեղուցի շրջանում նավթատար տանկերների արագությունը նվազել է մինչև զրո։ Այս մասին հայտնել է Իրանի աշխատանքային լրատվական գործակալություն (ILNA)-ն։

Reuters-ի հաղորդմամբ՝ մի շարք եվրոպական կառավարություններ իրենց դրոշի ներքո գործող նավթատար տանկերներին հորդորել են չանցնել Օրմուզի նեղուցով։

Նավթի գների վերլուծությամբ զբաղվող միջազգային կայքերը նշում են, որ շուկաների բացումից հետո սպասվում է գների զգալի աճ։