Նախադեպը չունեցող ամոթալի երևույթ էր կատարվածը. Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմը՝ Սարդարապատի միջադեպի մասին
30 Մայիսի 2024, 16:45
Մայիսի 28-ին, Հայաստանի առաջին Հանրապետութեան եւ Սարդարապատի հերոսամարտի 106-ամեակի տօնակատարութեան օրը, ցաւով տեղեկացանք Ամենայն Հայոց Հայրապետի եւ հոգեւորականաց դասի նկատմամբ ՀՀ ոստիկաններին ոչ յարիր պահուածքի մասին, որոնք ամէն կերպ փորձում էին խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի յուշահամալիր: Խոր ցաւով ստիպուած ենք արձանագրել, որ նախադէպը չունեցող ամօթալի երևոյթ էր կատարուածը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայ եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմը;
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Թեմը, ի գլուխ ունենալով Թեմակալ Առաջնորդը, Թեմական խորհուրդը եւ հոգեւորականաց դասը, խստօրէն դատապարտում են Հայաստանեայց Առաքելական Ս. եկեղեցու եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ Հայաստանի ոստիկանութեան այդ գործելաոճը, որը դուրս է ողջախոհութեան բոլոր սահմաններից:
Կոչ ենք անում պետական պատկան մարմիններին՝ ուշադիր եւ անաչառօրէն քննել միջադէպը եւ պատասխանատուութեան ենթարկել մեղաւորներին։
Մեր զօրակցութիւնն ու որդիական խոնարհումն ենք բերում Վեհափառ հօրը՝ աղօթելով Բարձեալին անսասան պահել մեր Սուրբ եկեղեցին, հայրենի ժողովուրդն ու Հայրենիքը»: