Նախագահ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր

26 Մայիսի 2023, 19:21

Հայեր


Նախագահ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր, որոնք ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումների մասին են:

Նախագահի հրամանագրով` արգելվում են բոլոր տեսակի հավաքները, բացառությամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով, ինչպես նաև Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերին կազմակերպվող հավաքների, որոնք կարող են կազմակերպվել միայն Արցախի Հանրապետության կառավարության թույլտվության դեպքում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ սահմանափակվում է կարծիքի արտահայտման ազատությունը, արգելվում են տեղեկատվության որևէ միջոցով Արցախի Հանրապետության պաշտպանունակության, անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանադրական կամ հասարակական կարգի, տնտեսության բնականոն զարգացման վերաբերյալ տեղեկություններ փնտրելը, ստանալը և տարածելը, այդ թվում՝ դրանց դեմ ուղղված քարոզչությունը։ Այս մասին հայտնում ենԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։