Նախապատրաստվում է «3+3» ձևաչափով երրորդ նախարարական հանդիպումը. Լավրով
21 Մայիսի 2025, 13:52
Ներկայումս նախապատրաստվում է Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափի երրորդ նախարարական հանդիպումը, և Մոսկվան կողմ է, որ հաջորդ երկու հանդիպումները կայանան Երևանում և Բաքվում: Այս մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք խոսել ենք, թե որտեղ կարող է կազմակերպվել «3+3» ձևաչափով երրորդ հանդիպումը։ Կարծում եմ՝ այս միջոցառումն իրենց մոտ ընդունել ցանկացող Հայաստանն ու Ադրբեջանը լիովին կարող են պայմանավորվել միմյանց հետ, մենք պատրաստ ենք դրան աջակցել: Մենք կողմ ենք, որ հաջորդ երկու միջոցառումները տեղի ունենան Հայաստանի և Ադրբեջանի մայրաքաղաքներում»,- ընդգծել է Լավրովը: