Նախաստորագրված փաստաթուղթը փուչիկ է. Ռոբերտ Քոչարյան
29 Մարտի 2026, 20:00
Մենք ասում էինք երաշխավորված խաղաղության մասին, որը կախված չէ ՔՊ-ականներից, Ռոբերտ Քոչարյանից, Ալիևից, Թրամփից կամ մեկ ուրիշից։ Պարզվում է՝ այդ նախաստորագրված փաստաթուղթը փուչիկ է։ Այս մասին Հրազդանի բնակիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ Նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Պարզվում է, որ այդ նախաստորագրված փաստաթուղթը փուչիկ է։ Նիկոլը, ՔՊ-ականները բոլոր արդուկներից խոսում են նրա մասին, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, եթե ինքը չվերընտրվի։ Սա՞ է խաղաղությունը։ Ըստ էության իրենք յոթուկես ամիս մեր ժողովրդի գլուխն էին արդուկում խաղաղության մասին, հետո պարզվեց, որ այդ խաղաղությունն ուղիղ կապված է ընտրությունների հետ, իսկ խաղաղություն խախտողն անպայման լինելու է Ալիևը։ Սրա՞նք են ձեր փաստարկները։ Էս ի՞նչ խաղաղություն է, որը կապված է ընտրությունների արդյունքի հետ։ Յոթուկես ամիս բոլոր էլեկտրական սարքերից հնչող խաղաղության թեզը իրենք հիմա քանդում են 24-ժամյա ռեժիմով։ Հասկացել են, որ ընտրվելը դժվար է և պետք է վախ ներշնչել մեր ժողովրդի մեջ»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը։