Նախիջևանի վրա հարձակումը Իրանի դեմ ագրեսիայի հեղինակների ուղղակի պատասխանատվությունն է. Զախարովա

07 Մարտի 2026, 18:30

Քաղաքականություն

Մոսկվան կոչ է անում Թեհրանին և Բաքվին ձեռնպահ մնալ չմտածված քայլերից և տարածաշրջանում նոր բաժանարար գծեր չստեղծել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել ուղիներ փնտրել՝ դադարեցնելու Մերձավոր Արևելքում արյունահեղությունը։

Դիվանագետն ընդգծել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են տապալել Իրանի օրինական իշխանությունը՝ կոլեկտիվ Արևմուտքին չենթարկվելու պատճառով։ Զախարովան կոչ է արել նման լարված իրավիճակում մանրակրկիտ ստուգել Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման բոլոր հանգամանքները։