Նախկին և ներկա Նիկոլ Փաշինյանները Արցախի մասին

23 Մայիսի 2023, 20:35

Քաղաքականություն

2019 թ. օգոստոսի 5-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից հայտարարում էր, որ «Արցախը Հայաստան է ու վերջ»:

44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը կարծիքը փոխեց:

2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյան- Միշել- Մակրոն- Ալիեւ հանդիպումից հետո առաջին անգամ հայտարարվեց՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը:

2023 թ. մայիսի 14-ին Բրյուսելում Փաշինյան- Միշել- Ալիեւ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի ղեկավարը հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատել են միմյանց՝ Հայաստանի 29, 800 կմ² եւ Ադրբեջանի 86, 600 կմ² տարածքային ամբողջականությունը:

2023 թ. մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց՝ Ադրբեջանի 86, 600 կմ² տարածքը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղն ու Խորհրդային Հայաստանում գտնվող Խորհրդային Ադրբեջանի երեք անկլավները:

Հիմա եթերում