«Նախկին ԽՍՀՄ բոլոր ժողովուրդները շատ մոտ մտածելակերպ ունեն». Խորեն Բայրամյան
28 Սեպտեմբերի 2024, 10:17
«Ռոստովի» ՖԱ-ի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Матч ТВ»-ին տված հարցազրույցում ասել է, որ հայերի և ռուսների մտածելակերպը նման է։
«Ինձ հաճելի կլինի խոսել ցանկացած հայի հետ աշխարհի ցանկացած քաղաքում: Օրինակ՝ մեր մեծ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ ծանոթացել եմ հավաքականում։ Հետո գնացի Միլան ու այնտեղ հանդիպեցի։Երբ ես փոքր էի, և հայրս իմ ներկայությամբ մեկ այլ քաղաքում տեսնում էր մի հայի և ծանոթանում նրա հետ, ինձ անհարմար էի զգում, քանի որ նա օտար մարդ է։ Եվ հիմա ես ինքս այդպիսին եմ դարձել: Ես տեսնում եմ հայրենակցին և սկսում եմ խոսել նրա հետ, պարզել, թե որտեղից է նա:
Ամեն տարի ես դիտում եմ «Միմինո» ֆիլմն ու մտածում՝ միգուցե հայկական հեռախոսներով տեղեկատու ճարենք ու էլի ինչ-որ մեկին զանգենք։ Ինձ թվում է, որ նախկին ԽՍՀՄ բոլոր ժողովուրդները շատ մոտ մտածելակերպ ունեն»,- ասել է Բայրամյանը «Матч ТВ»-ին։