Նախոդկայում հայկական եկեղեցի է կառուցվում
30 Հոկտեմբերի 2023, 15:32
Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասի Նախոդկա քաղաքում հայկական եկեղեցի է կառուցվում։
Վլադիվոստոկի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Արտակ քահանա Սուլթանյանը և հայ համայնքի ատենապետ Հարություն Ավետյանը հոկտեմբերի 27-ին այցելել են Նախոդկա և հայ համայնքի անդամների ուղեկցությամբ ծանոթացել եկեղեցու շինարարության ընթացքին։
Եկեղեցու հանդիսավոր բացումը նախատեսված է 2024 թվականին։ Նախոդկա քաղաքում հայերը բնակվել են 20-րդ դարի սկզբից։ Ներկայումս այնտեղ և մերձակա բնակավայրերում ապրում է ավելի քան 1000 հայ։
Հայկական եկեղեցու շինարարությունը սկսվել է 2021 թվականին։