Նախօրեին բերման ենթարկված հոգևորականների, նրանց ընտանիքների անդամների հեռախոսներն առգրավել են. Մայր Աթոռ

16 Հոկտեմբերի 2025, 19:50

Քաղաքականություն

Նախօրեին բերման ենթարկված հոգևորականների, նրանց  ընտանիքների անդամների հեռախոսներն առգրավել են։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Տեր Եսայի խոսքով` բերման ենթարկված քահանաներն այսօօր էլ իրավապահների մոտ հարցաքննությունների են եղել, ժամը 4-5-ից հետո նոր կարողացել են վերադառնալ: