Նախընտրական հնարք է. տավուշցիները՝ թոշակների բարձրացման մասին
30 Մարտի 2026, 16:06
Տավուշում անցկացված հարցման ժամանակ բնակիչները դժգոհություն են հայտնել իշխանությունների գործողություններից։ Նրանք թոշակների բարձրացումը համարում են ընտրակաշառք և ընդգծում, որ երկիրը գտնվում է կործանման եզրին:
Տավուշցիները հարցման ընթացքում հայտարարել են, որ չեն հավատում իշխանությունների խոստումներին: «Ապրիլի 1-ից սպասվող փոփոխությունները նախընտրական հնարք են: Ժողովրդին «կուտ» են տալիս, որ Նիկոլին ընտրեն»,- ասել է բնակիչներից մեկը:
Հարցման մասնակիցները նաև նշել են, որ արդեն 35 տարի է՝ ինչ Տավուշում նոր շենքեր չեն կառուցվել, իսկ աշխատատեղերի բացակայության պատճառով երիտասարդները լքում են մարզը՝ աշխատանք փնտրելով այլ վայրերում։