«Նայիրի» միության նախաձեռնությամբ և «Հայ կին» միության կից «Անահիտ» միության համագործակցությամբ նշվել է Մայիսի 28-ի 105-ամյակը

30 Մայիսի 2023, 15:52

Հայեր

Մայիսի 28-ի երեկոյեան եզրափակւեց Թեհրանի հայոց թեմում Մայիսեան յաղթանակին նւիրւած միջոցառումների շարանը՝ նորանոր Մայիսեան յաղթանակներ կերտելու տեսլականով: Այդ առիթով գեղարւեստական-բանախօսական յայտագրով յագեցած ծրագիր էր կազմակերպւել մայիսի 28-ի երեկոյեան Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նախաձեռնութեամբ եւ «Հայ կին» միութեան կից «Անահիտ» միութեան համագործակցութեամբ, միութեան «Արցախ» սրահում:

Հայաստանի ու Արցախի պետական հիմներով մեկնարկած ծրագրի բացման խօսքով Իանա Շահբազեանը ողջունեց ներկաներին: Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Մայիսի 28-ի 105-ամեակի մեծարման Կենտրոնական յանձնախմբի խօսքը փոխանցեց Ժոզէֆ Սուքիասեանը:

Ազգային-ժողովրդական երգերով հանդէս եկաւ «Հայ կին» միութեան կից «Անահիտ» միութեան «Զւարթնոց» երգչախումբը՝ ղեկավարութեամբ Էդիկ Թամրազեանի:

Ոգեշունչ ասմունքային կատարումով, հանդիսատեսը ըմբոշխնեց Շարիս Մելքոմ Աբգարի ներկայացրած «Իմ կանաչ Շուշի» բանաստեղծութիւնը: