«Նազանի» հայկական պարի միջազգային փառատոնը՝ Կրասնոդարում

27 Նոյեմբերի 2024, 17:18

Մշակույթ

Կրասնոդարում կայացել է «Նազանի» հայկական պարի միջազգային փառատոնը, որի շրջանակներում տեղի է ունեցել «Արևիկ» մրցույթը: Միջոցառմանը մասնակցել է «Արև» գեղարվեստական պարային համույթը՝ Դավիթ Ալեքսանյանի ղեկավարությամբ:

Մրցույթի արդյունքում կոլեկտիվն արժանացել է առաջին կարգի դափնեկրի երեք դիպլոմի։ Անսամբլը ստացել է նաև 2-րդ կարգի դափնեկրի դիպլոմ՝ ներկայացնելով «Արցախ» պարը:

Փառատոնին մասնակցել է նաև «Միասնություն» պարային համույթը: Ստեղծագործական համարներով հանդես են եկել անսամբլի մենակատարներ Մարիա Ռոստովշիկովան, Աննա Ավագյանը և Անգելինա Խաչատրյանը: Նրանք արժանացել են առաջին կարգի դափնեկրի կոչման «Մշո աղջիկ», «Ամեն», «Առավոտ» և «Կալոսի պռկեն» մենապարերի համար: