Նազար Մինասյանը և Նազար Հարությունովը՝ SG TEAM առաջնության բացարձակ չեմպիոններ
08 Ապրիլի 2026, 15:20
ՌԴ Արմավիր քաղաքում բնակվող թաեքվոնդոիստներ Նազար Մինասյանը և Նազար Հարությունովը դարձել են Ռուաստանի SG TEAM առաջնության բացարձակ չեմպիոններ։ Կրասնոդարում անցկացված առաջնությունում հայ մարզիկները բոլոր կարգերում զբաղեցրել են առաջին տեղը։
Մրցաշարի լավագույն մարզիկները կընդգրկվեն Ռուսաստանի թաեքվոնդոյի ITF Union հավաքականի կազմում և կներկայացնեն երկիրը Ասիայի և պատանեկան առաջնություններում, որոնք կանցկացվեն հունիսին՝ Ղազախստանում։
Մրցումներին մասնակցել է ավելի քան 200 մարզիկ Մոսկվայից, Կրասնոդարի երկրամասից, ինչպես նաև Մոսկվայի, Ռոստովի և Սվերդլովսկի մարզերից։