Նելլի Դանիելյանի անհատական ցուցահանդեսը` ՎԴՆԽ-ում
Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի (ՎԴՆԽ) «Հայաստան» տաղավարի արտ-տարածքում բացվել է մերձմոսկովյան դպրոցի ուսուցչուհի Նելլի Դանիելյանի «Անուրջներ» անհատական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսում, որը նվիրված է Սուրբ Ծննդին, հիմնականում ներկայացված են հոգևոր թեմատիկայով աշխատանքներ, որոնք արվել են հեղինակային տեխնիկայով:
Ցուցահանդեսի հանդիսավոր բացման ժամանակ մրցանակի է արժանացել ուսանողուհի Վիկտորյա Ադամյանը, ով դարձել է Ազգային հյուրընկալության փառատոնի շրջանակներում անցկացվող «Մենք հաղթանակի ժառանգներն ենք» գեղարվեստական ցուցահանդեսի եզրափակչի մասնակիցը:
Ցուցահանդեսը կգործի մինչև 2025 թվականի հունվարի 15-ը: