Նելլի Դանիելյանը մասնակցում է «Գարունը գեղեցիկ է» միջազգային ցուցահանդեսին
02 Ապրիլի 2025, 20:05

«Ֆլորիսիմա» միջազգային ստեղծագործական ասոցիացիայի փորձագիտական խորհրդի համանախագահ Նելլի Դանիելյանը մասնակցում է «Գարունը գեղեցիկ է» խորագրով միջազգային ցուցահանդեսին:
Դանիելյանը ցուցահանդեսին ներկայացրել է իր «Գարունը պապիկիս պատշգամբից», «Սիրամարգի խաղը» և «Լուսաբաց» աշխատանքները։ Բոլոր երեք աշխատանքներն արվել են յուրահատուկ տեխնիկայով։ Ըստ հեղինակի՝ դա բարելեֆային նկարչություն է, որի համար օգտագործել է ակրիլային ներկեր և չորացրած խոլորձներ։
Ցուցահանդեսը բացվել է Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի (ՎԴՆԽ) «Հայաստան» տաղավար։ Այն բաց կլինի մինչև ապրիլի 7-ը։