Ներկայացվել է «Cosmic friend երգի տեսահոլովակը, որով Հայաստանը կներկայանա «Մանկական Եվրատեսիլ»- ում

22 Հոկտեմբերի 2024, 13:10

Մշակույթ

ՀՀ Հանրային հեռուստաընկերությունը ներկայացրել է «Մանկական Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակի տեսահոլովակը:

Հայաստանը երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը Cosmic friend երգով: Մրցույթի արդյունքում 10-ամյա մասնակիցն ընտրվել է ավելի քան 100 դիմորդներից:

«Մանկական Եվրատեսիլ»-ը կկայանա 2024 թվականի նոյեմբերի 16-ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում: