Իտալական բրենդի հայազգի հիմնադիրը Երեւանում ներկայացրել է իր հավաքածուն

17 Հուլիսի 2023, 14:59

Մշակույթ

Իտալական բրենդի հիմնադիր Նաիրա Խաչատրյանն առաջին անգամ նորաձեւության շոու է կազմակերպել Հայաստանում։ Այն նվիրված էր դիզայների մորը՝ Գայանեին։

Գայանեն հայկական իգական անուն է, որը ծագել է հունարեն Գայա (հող, երկրային) բառից։ Կերպարները ոգեշնչված են շրջապատող աշխարհից: Յուրաքանչյուր մանրուք արտացոլում է ոչ թե մեկ, այլ բոլոր չորս տարրերի հարստությունը՝ հող, ջուր, կրակ եւ օդ:

Սահուն հոսող ծալքեր, վառ գույներ եւ հյուսվածքային տրիկոտաժ՝ այսպես կարելի է ամփոփել ցուցադրված հավաքածուն։ Ընդհանուր առմամբ, պոդիումում ներկայացվել է 27 կերպար։

NEWS.am STYLE-ի փոխանցմամբ՝ պոդիումով քայլել է նաեւ օպերային երգիչ Պաոլո Անզիլերոն, որը հատուկ եկել էր Հայաստան՝ Նաիրա Խաչատրյանի ցուցադրության համար։ Նրա ելույթն ուղեկցվում էր բալետով։

IMG_4188.jpg (119 KB)

IMG_4193.jpg (140 KB)

IMG_4077.jpg (106 KB)