Ներկայացվել է պրոդյուսեր Էդուարդ Իլոյանի «Պրեստիժ» դետեկտիվի թրեյլերը

19 Հունվարի 2024, 09:25

Մշակույթ

Փետրվարի 15-ին տեղի կունենա «Պրեստիժ» դետեկտիվի պրեմիերան, որի պրոդյուսերներից մեկը Էդուարդ Իլոյանն է: Պրեմիերային ընդառաջ տեսածառայությունը ներկայացրել է սերիալի թրեյլերը։

Ըստ սյուժեի՝ «Պրեստիժ» ավանը ընտրյալների համար տեղ է։ Այստեղ ապրում են պաշտոնյաներ, թոփ մենեջերներ, օպերային դիվաներ՝ իրենց ընտանիքներով և սպասավորներով։ Ավանի սովորական գոյությունն ընդհատում է ընտանիքներից մեկի դայակի սպանությունը։ Արդյոք նրանք, ում վստահում են իրենց երեխաներին, այդքան անթերի են: Հետաքննության ընթացքում պարզ է դառնում, որ բացարձակապես բոլորն ունեն իրենց գաղտնիքներն ու սպանության դրդապատճառները։

Ֆիլմում նկարահանվել են ռուսական կինոյի աստղեր՝ Իրինա Ռոզանովան, Յուլիա Սնիգիրը, Վերա Կինչևան, Լյուբով Տոլկալինան, Իլյա Լյուբիմովը, Ասկար Իլյասովը, Նաստասյա Սամբուրսկայան, երգչուհի Իրինա Դուբցովան և այլք։

Հիմա եթերում