Ներկայացվել են Անանիկյանի և Զախարովի «Արտեկ. Դարերի միջով» ֆիլմի հերոսների պաստառները

01 Հունիսի 2025, 12:50

Մշակույթ

«Фреш-Фильм» և «Наше кино» կինոընկերությունները ներկայացրել են Արմեն Անանիկյանի և Կարեն Զախարովի «Արտեկ. դարերի միջով» ֆիլմի կերպարային պաստառները։

Ըստ սյուժեի՝ դեռահաս Միտյա Նևերովսկին հայտնվում է անցյալում՝ 1812 թվականի Հայրենական պատերազմի հենց էպիկենտրոնում և 1925 թվականին, երբ «Արտեկ»-ը նոր էր ձևավորվում։ Ճանապարհորդության ընթացքում նա հանդիպում է իր նախնուն, սխալներ է անում և փորձում է ամեն ինչ ուղղել, որպեսզի չխախտի պատմության ընթացքը և կարողանա վերադառնալ տուն։

Ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի արդեն հունիսի 12-ին՝ լեգենդար «Արտեկ» մանկական ճամբարի 100-ամյակի տոնակատարության օրը:

Հիմա եթերում