Ներկայանում են որպես թուրք կամ ադրբեջանցի և հայհոյում. անանուն զանգեր՝ գերմանահայերին. Պետրոսյան

25 Ապրիլի 2025, 19:30

Քաղաքականություն

«Հայ-գերմանական իրավաբանների» միության նախագահ Գուրգեն Պետրոսյանը Alpha News-ի հետ զրույցում տարակուսանք է հայտնել, որ ինչ-որ մարդիկ զանգահարում են հայերին ու հայհոյում, սպառնում:

«Դա ապրիլի 24-ի հետ ուղիղ կապ ունի, որովհետև հենց երեկ ևս երկու այդպիսի զանգ են ստացել մեր հայրենակիցները, ինչպես նաև մեր միության անդամներից մեկը: Մեթոդաբանությունը նույնն է. սկզբից դիմում են անունով, այսինքն՝ իբր ճանաչում են անձին, անունը հաստատելուց հետո ներկայանում են որպես թուրք կամ ադրբեջանցի ու սկսում սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել, սպառնալ»,- տեղեկացրել է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ հայերին զանգահարում են նաև կանայք:

«Դեռ փորձում ենք հասկանալ՝ սա մե՞կ մարդու կողմից է կազմակերպված, թե՞ արշավի է նման: Համենայն դեպս, անձինք, ովքեր նմանատիպ զանգեր են ստացել, նշել են, որ նաև կնոջ ձայն է լսվել»,- նկատել է Գուրգեն Պետրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: