Նեռն իր էությանը համապատասխան՝ փող է առաջարկելու, խաբելու է նորից ժողովրդին․ Բագրատ Սրբազան
03 Օգոստոսի 2024, 13:44
Նեռն իր էությանը համապատասխան՝ փող է առաջարկելու, խաբելու է նորից ժողովրդին։ Այս մասին հայտարարել է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ Մարտունիում։
«Ինչպես Կիրանցում, Ոսկեպարում էր մեծ-մեծ բաներ խոստանում, նույն ձևով սուտը շարունակվելու է։ Ոմանք դարձյալ խաբվելու են։ Բայց Էլի եմ կրկնում՝ սա միայն բերքաբերցիների, կիրանցիների խնդիրը չէ։ Մենք պետք է այս պայքարն այնպիսի բովանդակությամբ և ուղղությամբ առաջնորդենք, որ, ի վերջո, կարողանանք վերջ դնել այս կորուստների ընթացքին։ Դրա միակ ճանապարհը նեռի հեռացումն է»,- ասել է Բագրատ Սրբազանը։