Ներսես Աբրահամյանը հաղթել է Գելենջիկում ընթացող արագ շախմատի մրցաշարում

20 Մարտի 2025, 14:14

Սպորտ

«Գելենջիկ ռեզորթ»-ում տեղի է ունեցել Կրասնոդարի շախմատի ակումբի կողմից կազմակերպված արագ շախմատի մրցաշար, որի հաղթող է ճանաչվել պատանի շախմատիստ Ներսես Աբրահամյանը։ Այս մասին հայտնում է Կրասնոդարի երկրամասի շախմատի ֆեդերացիան։

Մրցմանը մասնակցել է 50 շախմատիստ Կրասնոդարից, Աբինսկի, Սեվերսկի , Կրասնոարմեյսկի, Տեմրյուկի, Տուապսեի շրջաններից, Գելենջիկից, Նովոռոսիյսկից և Ղրիմի Հանրապետությունից։