Ներսես քահանա Խանանյանը նվեր է մատուցել Ղրիմի ազգագրական թանգարանին
26 Փետրվարի 2025, 18:47
Սիմֆերոպոլի Սուրբ Հակոբ եկեղեցու առաջնորդ Տեր Ներսես քահանա Խանանյանը Ղրիմի ազգագրական թանգարանին նվիրել է քահանայական միթր և վակաս (պատարագի զգեստների մի մասը)՝ հայ ժողովրդի մշակույթին և պատմությանը նվիրված ցուցադրությունը լրացնելու համար։
Կարևոր է նշել, որ մինչ այս Հայր Ներսեսը թանգարանին է նվիրել քահանայական զգեստների հավաքածու և խաչ։
Թանգարան այցելելուց հետո քահանան հանդիպել է նաև տնօրեն Յուրի Լապտևի հետ, ով պատմել է, որ մոտ ժամանակներս թանգարանը նախատեսում է ձեռք բերել նոր արժեքավոր ցուցանմուշներ, որոնք վերաբերում են Ղրիմի հայերի կյանքին և կենցաղին: