Netflix-ը հայտնել է հայազգի դերասան Հովիկ Կեուչկերյանի մասնակցությամբ նոր հեռուստասերիալի նկարահանումների մասին

07 Հոկտեմբերի 2023, 00:56

Մշակույթ

Netflix-ը հայտարարել է իսպանական նոր՝ «Հարձակում կենտրոնական բանկի վրա» սերիալի նկարահանումների մեկնարիկի մասին։ Սերիալի գլխավոր դերերից մեկը մարմնավորելու է իսպանահայ դերասան Հովիկ Կեուչկերյանը։ 

«1981թ-ի մայիս. հեղաշրջման փորձից ուղիղ 3 ամիս անց 11 մարդ՝ գլուխները ծածկած, ներխուժում են Բարսելոնայի Կենտրոնական բանկի կենտրոնական գրասենյակ՝ այն թալանելու նպատակով։ Միգել Հերանի, Մարիա Պեդրազայի եւ Հովիկ Կեուչկերյանի մասնակցությամբ «Հարձակում կենտրոնական բանկի վրա» սերիալի նկարահանումները մեկնարկել են»,- ասվում է Instagram-ում տարածված հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Կեուչկերյանը Սան Սեբաստիանի կինոփառատոնում արժանացել է «Երկրորդական պլանի լավագույն դերասան» մրցանակին՝ Un Amor ֆիլմում իր դերակատարման համար։