«Նևայի ափերին». Սյունիքի և Արցախի երեխաները ելույթ են ունեցել վաստակավոր արտիստների հետ

08 Հուլիսի 2023, 22:50

Մշակույթ

Սանկտ Պետերբուրգում անցկացվել է «Հայաստանի երեխաները Նևայի ափերին» նախագիծը և «Արվեստի վարպետները՝ Հայաստանի մանուկներին» բարեգործական գալա համերգը:

Սյունիքի և Արցախի երեխաները նույն բեմում հանդես են եկել Ռուսաստանի վաստակավոր արտիստների, ինչպես նաև ֆրանսահայ կոմպոզիտոր Պատրիկ Ռադելետի հետ:

Համերգի շրջանակներում ներկայացվել է նաև «Դիզակ արտ» ստուդիայի նկարիչների մանկական նկարների ցուցահանդես-վաճառքը: Ամբողջ հասույթը կուղղվի Սյունիքի և Արցախի 6 դպրոցների համար տեխնիկայի և երաժշտական գործիքների ձեռքբերմանը: