«New Yorker»-ը պատմել է պարֆյումեր Ֆրենսիս Քուրքջանի և նրա հայկական արմատների մասին
27 Սեպտեմբերի 2024, 15:38
«New Yorker» պարբերականն անդրադարձել է ֆրանսահայ պարֆյումեր և գործարար Ֆրենսիս Քուրքջյանին:
«Նրա հայրական պապը Անատոլիայում դերձակ էր, ավելի ուշ Ֆրանսիայում նա մետաքս էր վաճառում։ Մայրական պապը դերձակ էր Հյուսիսային Թուրքիայից։ Նա, ով փախել էր Հայոց ցեղասպանությունից հետո, Փարիզում հագուստի էլիտար բիզնես է հիմնել։ Իսկ մայրը նորաձև էր և որդուն սովորեցրել է զգալ ոճը», — գրում է պարբերականը։
»New Yorker»-ին տված հարցազրույցում Քյուրքջյանը պատմել է, թե ինչպես է ստեղծել օծանելիքի հիթեր, իր «Maison Francisco Kurkdjian» ապրանքանիշի, ինչպես նաև «Christian Dior»-ի հետ համագործակցության մասին։