ՆԳ նախարարը պատրաստ է ընդունելու Բագրատ Սրբազանին

29 Մայիսի 2024, 10:52

Քաղաքականություն

ՆԳ նախարարը պատրաստ է ընդունելու Բագրատ Սրբազանին, բայց ոչ այս ֆորմատով: Այս մասին Բագրատ Սրբազանին տեղեկացրեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

«Մենք այստեղ կանգնած ենք մնալու այնքան ժամանակ, ինչքան հարկավոր է։ Եթե Պարոն Ղազարյանի հետ հանդիպումը չկայանա, նա մեզ իրավասություն է տալիս բոլոր տեսակի «գնահատականները տալու»»,- ասաց Բագրատ Սրբազանը: