Նիդեռլանդների խորհրդարանականները Արցախի հարցով դիմել են երկրի վարչապետին ու արտգործնախարարին
16 Օգոստոսի 2023, 22:10
Նիդեռլանդների խորհրդարանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը Արցախում ստեղծված իրավիճակի հարցով դիմել են երկրի վարչապետ Մարկ Ռյուտեին և արտգործնախարար Վոպկե Հուքստրային։
Կից հրապարակվել է փաստաթուղթ, որում խորհրդարանականները պահանջում են, որ վարչապետն ու արտգործնախարարը ՄԱԿ–ի ԱԽ նիստում գործեն ցեղասպանության կանխարգելման կոնվենցիային համապատասխան: