Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Հայաստանի և Արցախի վերաբերյալ երկու առաջարկ
18 Հոկտեմբերի 2023, 17:08
Նիդերլանդների խորհրդարանը՝ ճնշող մեծամասնությամբ, ընդունել է երկու առաջարկ՝ Հայաստանին ռազմական աջակցության տրամադրելու և Արցախում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումներ իրականացնելու վերաբերյալ։
Ռազմական աջակցություն տրամադրելու մասով՝ խորհրդարանը նշել է, որ Արցախի վրա հարձակումից հետո Ադրբեջանը հայտարարեց նաև Հայաստանի վրա հարձակվելու մասին։
Նիդերլանդների օրենսդիր մարմինը խնդրել է կառավարությանը՝ կոչ անել ԵՄ անդամ մյուս երկրներին դրական արձագանք տալ Հայաստանի կողմից ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքին:
2-րդ կետի վերաբերյալ, հաշվի առնելով ՄԱԿ-ի էթնիկ զտումների սահմանումը, խորհրդարանը կառավարությանը խնդրել է պարզել՝ արդյոք 9-ամսյա շրջափակումից և Արցախի վրա հարձակումից հետո արցախահայերի տեղահանումը մտնում է էթնիկ զտումների սահմանման շրջանակում։