Նիդերլանդների խորհրդարանը կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին

12 Հոկտեմբերի 2024, 16:00

Քաղաքականություն

Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունվել են նոր բանաձևեր, որոնք դատապարտում են Բաքվի ռեժիմի ապօրինի գործողությունները և կոչ անում ազատ արձակել Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին ղեկավարությանն ու ընդհանրապես բոլոր հայ գերիներին:

«Մենք կտրականապես մերժում ենք Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի կողմից հակաադրբեջանական հերթական երկու բանաձևերը»,-ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։