Նիդերլանդները 14 միլիոն եվրո կտրամադրի՝ Արցախից բռնի տեղահանվածներին մատչելի բնակարաններով ապահովելու նպատակով

17 Սեպտեմբերի 2025, 22:08

Քաղաքականություն

Նիդերլանդները 14 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից տեղափոխված մեր հայրենակիցներին մատչելի բնակարաններով ապահովելու համար: Այս մասին X-ում գրել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Դեյվիդ վան Վիլը:

«Այսօր նաև հայտարարվեց, որ Նիդեռլանդները Գլոբալ արտոնյալ ֆինանսավորման գործիքի միջոցով 14 միլիոն եվրո կտրամադրի՝ Լեռնային Ղարաբաղից փախստականներին մատչելի բնակարաններով ապահովելու համար»,- անդրադառնալով Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքներին՝ գրել է Դեյվիդ վան Վիլը: