Նիգերիայի կառավարությունը Տիգրան Համբարյանին կանչել է իր երկիր ու ձերբակալել․ Ռոման Էբրահիմ

27 Սեպտեմբերի 2024, 13:00

Քաղաքականություն

Հայազգի Տիգրան Համբարյանն աշխատել է ԱՄՆ-ի ուժային կառուցներում: Նիգերիայի կառավարությունը նրան կանչել է իր երկիր ու ձերբակալել: Alpha News-ն այս թեմայի շուրջ զրուցել է Լոս Անջելեսի շրջանի դատախաղի տեղակալ Ռոման Էբրահիմի հետ:

«Տիգրանը 10 տարուց ավելի ԱՄՆ-ի հարկային դաշտում է աշխատել որպես դետեկտիվ: Շատ ճանաչված է եղել ԱՄՆ-ում: Նա միլիարդներով կարողացել է գողացված փողերը հետ բերել ու վերադարձնել կառավարությանն ու այն մարդկանց, որոնցից փողը գողացվել է:

Նիգերիայի օդանավակայանում վերցրել են Տիգրանի անձնագիրը ու պահել մի սենյակում մոտ մեկ ամիս: Դրանից հետո դատական գործ է հարուցվել»,- տեղեկացրել է Ռոման Էբրահիմը:

Նրա փոխանցմամբ՝ Տիգրանին այն բանտում են պահել, որտեղ ահաբեկիչների ու մարդասպանների են պահում:

«Նիգերիայի ամենավատ բանտում են պահել Տիգրանին, որտեղ մարդասպանների, տեռորիստների են պահում: Տիգրանը այնտեղ գնալուց առաջ որևէ խնդիր չի ունեցել, բայց հիմա ոտքի վրա չի կարողանում կանգնել, մի շարք առողջական խնդիրներ է ձեռք բերել: Որևէ օգնություն իրեն չեն տվել: Նիգերիայի կառավարությունն իրավունք չի տալիս,որ որևէ մեկն այցելի Տիգրանին:

Իմ կարծիքով՝ իրենք մտածում են, որ փողերի լվացման գործեր է եղել, որի մասնակից է եղել Տիգրանը Նիգերիայում ու ուզում են այդ փողերը հետ վերցնել: Բացի այն, որ Տիգրանը որևէ սխալ գործ չի արել, նրա աշխատանքը եղել է հենց այդ սխալ գործերը բացահայտելը:
Տիգրանին գերի են պահում»,- ասել է Ռոման Էբրահիմը: