Նիժնի Նովգորոդում անցկացվել է ակցիա՝ ի աջակցություն Հայ Առաքելական Եկեղեցու

07 Ապրիլի 2026, 16:20

Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդ քաղաքում ապրիլի 5-ին անցկացվել է լայնամասշտաբ ակցիա՝ ի աջակցություն Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի։ Բացի Նիժնի Նովգորոդից, ակցիան ընդգրկել է երկրի տասնյակ քաղաքներ։

Նախաձեռնության հիմնական բաղադրիչը դարձել է ստորագրահավաքը՝ ի աջակցություն եկեղեցու և նրա առաջնորդի։ Կոորդինացումն իրականացվել է armspyurk.com հարթակի միջոցով, իսկ նախապատրաստական աշխատանքներին մասնակցել են ավելի քան հազար կամավորներ։ Ընդհանուր առմամբ, «Սուրբ Էջմիածնի որդիներ» շարժման մասնակիցները հավաքել են ավելի քան 15 հազար ստորագրություն։

Նմանատիպ ակցիաները միաժամանակ անցկացվել են Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Վրաստանում, Ռումինիայում, Ուզբեկստանում և Բելառուսում, ինչպես նաև Եվրոպական այլ երկրներում։ Նախաձեռնությանը միացել են հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման կողմնակիցներ։

Հիմա եթերում