Նիժնի Նովգորոդում տեղի կունենա «Ռուսաստանի և Հայաստանի միջև տարիների փորձված բարեկամություն» փառատոնը

21 Նոյեմբերի 2023, 16:25

Մշակույթ

Նոյեմբերի 25-ին Նիժնի Նովգորոդի «Օկեանիս» առևտրաժամանցային կենտրոնում տեղի կունենա «Ռուսաստանի և Հայաստանի միջև տարիների փորձված բարեկամություն» հայկական մշակույթի փառատոնը:

Այս մասին հայտնում է «Նիժնի Նովգորոդի հայկական համայնքը»՝ բոլորին հրավիրելով ընկղմվելու արևոտ Հայաստանի մշակույթի մեջ։

Միջոցառման ընթացքում կկազմակերպվեն ֆուրշետ՝ հյուրասիրություններով, որտեղ հնարավոր կլինի համտեսել ազգային խոհանոցի ամենահամեղ ուտեստները, խաղասենյակ՝ միջոցառման փոքրիկ հյուրերի համար, ֆոտոզոն, հայ նկարիչների նկարների ցուցահանդես, վարպետության դասեր (տրիկոտաժ, նկարչություն, ազգային պարեր), ծանոթություն Հայաստանի տեսարժան վայրերին: