Նիժնի Նովգորոդում ընթացող ձյուդոյի Ռուսաստանի գավաթի բրոնզե մեդալակիր է դարձել Դավիթ Բաբայանը

19 Դեկտեմբերի 2023, 08:37

Սպորտ

Նիժնի Նովգորոդում 2023 թվականի դեկտեմբերի 17-ին ավարտվել են Ռուսաստանի ձյուդոյի գավաթի մրցումները։ Մրցաշարին մասնակցել են երկրի 45 մարզերի մարզիկներ: Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի ձյուդոյի ֆեդերացիայի կայքից։

Գերծանր քաշային կարգում (+100 կգ) բրոնզե մեդալակիր է դարձել Դավիթ Բաբայանը։

«Ես գոհ չեմ Նիժնի Նովգորոդում իմ ելույթից, քանի որ միշտ ձգտում եմ հասնել միայն ամենաբարձր արդյունքի։ Վնասվածքների պատճառով այս մրցաշրջանում կարողացա մասնակցել միայն երկու մրցաշարի։ Հուսով եմ, որ 2024 թվականին ես կկարողանամ ապրել «Եկա, տեսա, հաղթեցի» արտահայտությունը: Միշտ առաջ եմ գնում՝ անկախ հաշվից»,- նշել է Բաբայանը։