Նիկիտա Սիմոնյանն արժանացել է Fair Play-ի գավաթին
Ամեն տարի Fair Play միջազգային կոմիտեն մրցանակ է շնորհում «Մարզական կարիերայի ընթացքում անթերի պահվածքի համար»:
Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեին առընթեր Fair Play-ի կոմիտեն հայտավորել է նաև մեծանուն ֆուտբոլիստ, մարզիչ,Նիկիտա Սիմոնյանին:
Նրա մրցակիցներն էին 13 հայտնի մարդիկ՝ խոշորագույն միջազգային ֆեդերացիաների նախագահներ, նախագահ Ջոն Քենեդիի ընտանիքին մոտ գտնվող հատուկ օլիմպիական խաղերի կազմակերպիչներ, հայտնի մարզիկներ։