Նիկիտա Սիմոնյանը չի հոսպիտալացվել

07 Հուլիսի 2023, 12:54

Սպորտ

«Սպարտակի» և ԽՍՀՄ հավաքականի նախկին պաշտպան Ալեքսանդր Միրզոյանը Match TV-ի հետ զրույցում հերքել է համացանցում հայտնված տեղեկությունը, թե լեգենդար հարձակվող Նիկիտա Սիմոնյանը հիվանդանոցում է։

Տելեգրամյան ալիքներն են լուրեր տարածում, թե 96-ամյա Սիմոնյանը հոսպիտալացվել է։

«Նիկիտա Պավլովիչը սովորական պրոֆիլակտիկայի է անցնում, ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել։ Նա կանխարգելիչ պրոցեդուրաներ է նախատեսել կլինիկայում»,- ասել է Միրզոյանը։

Նա հավելել է, որ պրոցեդուրաներից հետո Սիմոնյանը արձակուրդ կգնա։