Նիկիտա Սիմոնյանը հայրենական և համաշխարհային ֆուտբոլում մի ամբողջ դարաշրջան էր․ Վալերի Գազզաև
27 Նոյեմբերի 2025, 12:08
Ֆուտբոլիստ և ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Վալերի Գազզաևը լրագրողների հետ զրույցում նշել է, որ խորհրդային լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանը մեծ մարզիկ էր:
«Նիկիտա Պավլովիչը բացառիկ անհատականություն է, մեծ մարդ, մեծ մարզիկ, իր երկրի և հայրենիքի իսկական հայրենասեր։ Նա հայրենական և համաշխարհային ֆուտբոլի մի ամբողջ դարաշրջան էր», — ասել է Գազզաևը։
Նշենք, որ «Լուկօյլ Արենա» մարզադաշտում (պատկանում է Մոսկվայի «Սպարտակ»-ին) տեղի է ունենում «Սպարտակ»-ի լեգենդար ֆուտբոլիստ և Երևանի «Արարատ»-ի մարզիչ Նիկիտա Սիմոնյանի քաղաքացիական հոգեհանգիստը։ Նիկիտա Պողոսի Սիմոնյանը մահացել է նոյեմբերի 23-ին 99 տարեկանում։