Նիկիտա Սիմոնյանը ներառվել է ուկրաինական «Միրոտվորեց» կայքի տվյալների բազայում
03 Հոկտեմբերի 2025, 15:44
Մոսկվայի «Սպարտակ»-ի պատմության լավագույն ռմբարկու և Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը ներառվել է ուկրաինական «Միրոտվորեց» կայքի տվյալների բազայում:
Սիմոնյանին մեղադրում են Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգության մեջ։
98-ամյա Սիմոնյանը «Սպարտակ»-ի պատմության լավագույն ռմբարկուն է՝ խփած 160 գոլով: Նա հանդես է եկել «կարմիր-սպիտակների» կազմում 1949-1959 թվականներին: Բացի այդ, Սիմոնյանը եղել է թիմի գլխավոր մարզիչը 1960–1965 և 1967–1972 թվականներին: 1956-ին նա ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է օլիմպիական չեմպիոն: