Նիկիտա Սիմոնյանը ներկա է գտնվել Մոսկվայի «Սպարտակ»-ի վերջին խաղին

28 Մայիսի 2025, 14:35

Սպորտ

Լեգենդար ֆուտբոլիստ, ՌՖՄ առաջին փոխնախագահ, ՌԴ ֆիզկուլտուրայի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Նիկիտա Պողոսի Սիմոնյանը ներկա է գտնվել Մոսկվայի «Սպարտակ»-ի այս մրցաշրջանի վերջին հանդիպմանը։

Նշենք, որ Նիկիտա Սիմոնյանը Մոսկվայի «Սպարտակի» կենտրոնական հարձակվողն է եղել 40-ականների երկրորդ կեսից մինչև 50-ականների վերջ։ Նա ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է (162 գնդակ)։

98-ամյա Սիմոնյանն աշխարհի ամենատարեց օլիմպիական չեմպիոններից է։