Նիկիտա Սիմոնյանը` օլիմպիական չեմպիոններից ամենատարեցը
04 Նոյեմբերի 2025, 11:30
Խորհրդային ֆուտբոլի լեգենդ, ԽՍՀՄ հավաքականի և մոսկովյան «Սպարտակ»-ի նախկին խաղացող Նիկիտա Սիմոնյանը դարձել է աշխարհի ամենատարեց օլիմպիական չեմպիոնը։
Նիկիտա Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին նշել է 99-ամյակը։ Նա 1956 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է Մելբուռնի Օլիմպիական խաղերի հաղթող։
Նշենք, որ նոյեմբերի 2-ին «L’Equipe» պարբերականը հայտնել է 101-ամյա ֆրանսիացի հեծանվորդ Շառլ Կոստի մահվան մասին, ով աշխարհի ամենատարեց օլիմպիական չեմպիոնն ու մեդալակիրն էր։ Կոստը հաղթել էր 1948 թվականի Օլիմպիական խաղերում, ինչպես նաև նույն թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։
Օլիմպիական խաղերի ամենատարեց մրցանակակիրն այժմ համարվում է դանիացի Բիրտե Քրիստոֆերսեն (101 տարեկան), որը մասնագիտացել է ջրացատկի մեջ: Նա բրոնզե մեդալ է նվաճել 1948 թվականի Լոնդոնի Խաղերում՝ ցատկելով 10 մետր բարձրությունից: