«Նիկո» պատկերասրահում նշվել է Նիկոլայ Նիկողոսյանի 107-ամյակը

08 Դեկտեմբերի 2025, 11:45

Մշակույթ

«Նիկո» պատկերասրահում տեղի է ունեցել գեղանկարիչ Նիկոլայ Նիկողոսյանի ծննդյան 107-ամյակին նվիրված երեկո: Ծրագրում առաջին անգամ ներկայացվել են վարպետի բնանկարները:

Երեկոյի երաժշտական մասը զարդարել է Վիտալի Պողոսյանի դուդուկ-բենդը Սանկտ Պետերբուրգից:

Նիկոլայ Նիկողոսյանը (1918 – 2018 թթ.) նշանավոր քանդակագործ, գեղանկարիչ, գրաֆիկ և մանկավարժ է, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1982), ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1977):