«Նիկոլ, դավաճան». իրանահայերը պոկել են ՀՀ դեսպանատան աշխատակիցների ծաղիկները
24 Ապրիլի 2025, 14:52
Թեհրանում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ առավոտյան արարողակարգային միջոցառման ժամանակ հայ համայնքի ներկայացուցիչները սուլոցներով և «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով են դիմավորել Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանին: Այս մասին հայտնում է News.am-ը:
Իրանահայերը նույնիսկ պոկել են ՀՀ դեսպանատան աշխատակիցների ծաղիկները և հայտարարել, որ ժխտողականության և ուրացման քաղաքականությամբ առաջնորդվող պաշտոնական Երևանի իշխանությունը պարտավոր է վերջ տալ թրքահաճո իշխանության ռազմավարությանը: